Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 13
Տեսակ՝ Շինարարատեխնիկական
Ենթատեսակներ՝
13-01. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարարական և այլ կառուցապատման օբյեկտների շինարարատեխնիկական հետազոտություն,
13-02. շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինական և այլ կառուցապատման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի հետազոտություն,
13-03. շենք-շինությունների տեխնիկական վիճակի հետազոտություն, հողաշինարարական և ինժեներատեխնիկական հետազոտություն,
Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Շինարարատեխնիկական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտներ՝
- Նախագծման, շահագործման, քանդման, վերակառուցման, քանդման և կառուցման փուլերում գտնվող շենքերը, կառույցները, շինությունները, ինժեներական կառուցվածքները, դրանց համալիրները, դրանց հետ ֆունկցիոնալ կապված հողատարածքները,
- բազմաբնակարանային շենքերում գտնվող բնակարանները, տարածքները, բնակելի տները և դրանց հողատարածքները շինությունների կոնստրուկտիվ տարրերը,
- նախագծանախահաշվային փաստաթղթերը, շինարարական կապալի պայմանագրերը, իրականացված աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական, ծածկված աշխատանքների և փորձարկման ակտերը,
- իրականացված շինարարական աշխատանքների բնույթը, ծավալը, որակը և դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերը,
- ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերը, ստանդարտները, տեղեկագրերը, հրահանգները,
- անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ամբողջությունը, անշարժ գույքին հասցված վնասվածքները, դրանց բնույթը և առաջացման աղբյուրները,
- քրեական և քաղաքացիական գործերում առկա փաստաթղթերը և տվյալները, որոնք չեն պահանջում իրավական գնահատում
Հետազոտման խնդիրներ՝
- Շենքերի, շինությունների կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների համապատասխանության պարզում նախագծերին, տեխնիկանորմատիվային փաստաթղթերին,
- անշարժ գույքի և բաժնեմասերի գնահատումը, անշարժ գույքի վարձավճարի չափի որոշում, բաժնետերերի միջև անշարժ գույքի բաժանման, բաժանքների տարանջատման և բաժանման տեխնիկական հնարավորության պարզում,
- անշարժ գույքի տեխնիկական վիճակի որոշում, անշարժ գույքին հասցված վնասվածքների հետևանքով պատճառված վնասի, դրանց առաջացման պատճառների և աղբյուրների որոշման հետ առնչվող հարցերը: